16:21 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայաստանի ոստիկանություն

Խոշոր ավտովթար Լոռիում. ՊՆ–ի բաձրաստիճան պաշտոնյան խմած է եղել

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
208 0 0

Ձորում հայտնված Mercedes–ի վարորդը սթափ չի եղել, չորս հոգու տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոթվար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղույումչյանի վարած Mercedes մակնիշի 35 MC 391 համարանիշի և Չարենացավան քաղաքի բնակիչ 23-ամյա Մասիս Պողոսյանի վարած ВАЗ 21014 մակնիշի K 232 XK 199 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում:

2 վարորդներն ու Մ. Պողոսյանի ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 52-ամյա Թամարա Հակոբյանը, 13-ամյա Քրիստինա Բայանդուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Մ. Ղույումչյանը, որը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ հակաօդային պաշտպանության պետ, ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)

Գլխավոր թեմաներ