03:03 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Շտապօգնություն

Ավտովթար Երևանում. 9 մարդ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1700)
44302

Վթարի մասնակից մեքենաներից մեկը հասարակական տրանսպորտ է, այն սպասարկում է 27 համարի երթուղին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր, ժամը 08:40-ի սահմաններում Երևանի Մազմանյան փողոցում բախվել են Մերսեդես մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար Գազելը:

Բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մարդատար Գազելը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Մերսեդեսը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է դրա մեջ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ Ստեփանյան անունով քաղաքացին և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ.Ավագյանին համոզում էր, որ Մերսեդեսն ինքն է վարել, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ։

Կարճ ժամանակ անց Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին Մերսեդեսի իրական վարորդին, ով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 44-ամյա Արմեն Մելիքյանն է: Վերջինը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1700)

Ըստ թեմայի

Ավտովթար-վրաերթ Արմավիրում. Ford-ը վրաերթի է ենթարկել ГАЗель-ի հետևում կանգնած հետիոտներին
Ավտովթար-վրաերթ Կոտայքում. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 երեխայի
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, տուժածներից մեկը հղի է

Գլխավոր թեմաներ