16:04 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո

Մկրտումյանի ամառանոց ներխուժածներից մեկը ոստիկան է. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները

© Photo: official site of the Police of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
549 0 0

Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուրում ավազակային հարձակման մեջ կասկածվող անձանց։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ստացված տվյալները իրացնելով` օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։

Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։

Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։

Հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Հայր և որդի Մկրտումյանների ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։

Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։

Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:

Ըստ թեմայի

Նոր մանրամասներ` դատավոր Մկրտումյանի տան վրա գիշերը կատարված զինված հարձակումից
Առգրավվել են Մկրտումյանի տարածքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ