09:29 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
ՀՀ ոստիկանություն

Արտակարգ դեպք Երևանում. կրակել են ուսումնական կենտրոնի պատուհանների վրա

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (427)
119 0 0

Ֆրանս-hայկական կենտրոնի աշխատակիցներն առավոտյան եկել են աշխատանքի ու տեսել, որ կենտրոնի պատուհանների վրա կրակել են։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com կայքի տեղեկություններով` երեկ` սեպտեմբերի 14-ին, առավոտյան, Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի աշխատակիցներն, աշխատանքի գալով, հայտնաբերել են, որ կենտրոնի պատուհանների վրա կրակած է։

Ոստիկանությունը պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ին, ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (427)

Ըստ թեմայի

Երևանում ավտոբուսը բախվել է 4 մարդատար ավտոմեքենայի

Գլխավոր թեմաներ