02:42 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Արթուր ԴանիելյանՆարեկ Մալյան

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴի» նկարահանող խմբի վրա. տեսանյութեր 18+

© Sputnik / Aram Nersesyan © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
105020

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մոտ 20 երիտասարդ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։

ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik. Տհաճ միջադեպ է արձանագրվել այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:

Մի քանի երիտասարդներ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։

Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ»-ի թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։

Քիչ առաջ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվեց կապ հաստատել Նարեկ Մալյանի հետ, որը Արթուր Դանիելյանի հետ դեռ գտնվում էր ոստիկանության բաժանմունքում:

Մալյանն ասաց, որ, ըստ երևույթին՝ վկայի կարգավիճակում, բացատրություն են տվել եղելության մասին և հույս հայտնեց, որ դեպքի առթիվ կհարուցվի գործ՝ խուլիգանության և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:

Նա տեղեկացրեց, որ միջադեպի հետևանքով վնասվել է նկարահանող խմբի տեխնիկան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունում աշխատանքներ են տարվում միջադեպի մանրամասները պարզելու համար և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ

Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ

Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ


Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Նարեկ Մալյանը շեշտեց, որ միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկը եղել է Մարալիկի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը։
Նշենք, որ Նարեկ Մալյանի հետ մեր զրույցի պահին միջադեպի մասնակից մյուս կողմից ոչ ոք դեռ Ոստիկանություն չէր հրավիրվել։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ