00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոստովցի հայ գործարարի սպանությունը պատվիրել է մեկ այլ հայ. մանրամասներ են ի հայտ եկել

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցВзрыв у школы в Ростове-на-Дону
Взрыв у школы в Ростове-на-Дону - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
5 տարի առաջ կատարված սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է։ Քննությամբ հաստատվել է` սպանությունը պատվիրված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայ քննիչները բացահայտել են հայազգի գործարարի նկատմամբ 5 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կատարված սպանության փորձը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Пистолет Оса специального назначения - Sputnik Արմենիա
Մնացին առանց «ղեկավարի» ու սկսեցին իրար կրակել. աղմկահարույց սպանությունները Հայաստանում

Քննությամբ ապացուցվել է, որ գործարար Արմայիս Ջոմարդյանի սպանությունը պատվիրել է ռոստովցի մեկ այլ հայ։ Նա սպանությունը պատվիրել է Երևանում բնակվող, 1975թ. ծնված տղամարդու։

Վերջինը 2013 թվականի հունվարին մեկնել է Դոնի Ռոստով։ Պատվիրատուն մշակել է գործարարի սպանության ծրագիրը, և յուրաքանչյուր մասնակցի վերապահվել է կոնկրետ դերակատարում: Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցել են 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, որը պետք է հետևեր Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։

Սպանությունը կատարողին Դոնի Ռոստովում ապահովել են բնակարանով, բջջային հեռախոսներով, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով, որով նա պետք է հեռանար հանցագործության վայրից, իսկ մինչ այդ կազմակերպված խմբի երրորդ անդամը` օժանդակողը, ավտոմեքենան թաքցրել է Ռոստովի մարզի գյուղերից մեկում:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իր «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, որը կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել Մակարով տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով:

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորին սպանել են Նորք Մարաշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Կատարողը դարանակալած սպասել է գործարարին և «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց է արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, որը ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել։ Տղամարդը փախել է և չի կարողացել ավարտին հասցնել սպանության ծրագիրը։

Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն։ Նա տեսել է, որ վիրավորված Արմայիս Ջոմարդյանը ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ ավտոմեքենայով դիմել փախուստի:

Գործարարը ստացել է կյանքի համար վտանգավոր վիրավորում` ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանը հրազենային վնասվածքներ է ստացել նաև ձեռքերին։

Նրա կյանքը հաջողվել է փրկել։

Սպանության փորձի համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Երևանում և կալանավորվել։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այն առաջիկայում կներկայացվի դատական քննության։

Լրահոս
0