ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Արտաշատ շուկայում 45–ամյա տղամարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գլխավոր շուկայում տղամարդու դի կա։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները շուկայի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են Վերին Արտաշատ քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրահարվել է։
Փաստի առթիվ քնիչ Գ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։