ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ է ստացել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։
Տեղում դեպքի վայրի զննություն է կատարվել Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սուքիասյանի գլխավորությամբ։
Կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ՝ 50-ամյա Ոսկան Մնացականյանին։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։