05:18 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Паводок в Вологодской области

Սիցիլիայում ջրհեղեղի զոհ է դարձել 10 մարդ

© Sputnik / Михаил Дубровин
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Պալերմոյում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Իտալական Պալերմոյի շրջանի Կաստելդաչա քաղաքում հորդառատ անձրևներին հետևանքով սկսած ջրհեղեղի հետևանքով մահացել է 10 մարդ, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

View this post on Instagram

A post shared by Gossip Room (@gossiproomoff) on

Նշվում է, որ մահացածներից 9-ը մեկ ընտանիքի անդամներ են: Մահացածների թվում կա 3 երեխա: Զոհվածների մարմինները գտնվել են Կաստելդաչայում՝ գետի ափին գտնվող նրանց տանը:

Եվս մեկ զոհի՝ 44-ամյա տղամարդու էլ փրկարարները գտել են Վիկարի բնակավայրում:

Փրկարարներն այժմ իրականացնում են ևս 2 անհայտ կորածի որոնողական աշխատանքներ:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ կարող են լինել էլի զոհեր:

Գլխավոր թեմաներ