17:37 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Երկրաշարժ

Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Վրաստանի տարածքում

© AP Photo / IRWIN FEDRIANSYAH
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 և արևելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Ժամը 05:46-ին կապ է հաստատվել Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, Նա տեղեկացրել է, որ տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա:

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ