02:28 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. վիրավորների մեջ 2 տարեկան երեխա կա

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (530)
352 0 0

Ավտոմեքենաների բախումից հետո 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նոյեմբերի 6-ին, ժամը 20:00-ի սահմանում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (530)

Ըստ թեմայի

«Խելացի» համակարգեր` մեքենաների համար. հայկական տեխնոլոգիան կօգնի խուսափել վթարներից
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում. լուսանկարներ, տեսանյութ
Սարսափելի վթար Ռուսաստանում. միկրոավտուբուսի բոլոր ուղևորները մահացել են. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, վթար

Գլխավոր թեմաներ