06:32 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
«Կամազ», արխիվային լուսանկար

ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. զինվորներ են մահացել, կան նաև վիրավորներ

© Photo: Edvard Arzumanyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (720)
958713

Զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կուբաթլի ճանապարհին ողբերգական ավտովթար է գրանցվել։ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39–րդ կմ–ում։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։

Կայքի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (720)

Գլխավոր թեմաներ