13:53 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
«Կամազ», արխիվային լուսանկար

Հայտնի են Գորիս–Կուբաթլի ճանապարհին մահացած զինվորների անունները

© Эдвард Арзуманян
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (529)
234721

Բեռնատարի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները հրապարակել է Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հրապարակել նրանց անունները.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ,
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ,
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ,
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ։

Նա նշել է, որ կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով` մեկն ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:

ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան վթարի է ենթարկվել այսօր, ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (529)

Գլխավոր թեմաներ