13:53 24 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP629.86
  • EUR550.92
  • RUB7.33
Վահագն Մարգարյան

Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նա կոմայի մեջ է

© Photo: Screenshot from Youtube of Eurovision Young Dancers
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (732)
134800

Երիտասարդը Հանրապետական հիվանդանոցում է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիս Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց և վիրահատել:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդ արտիստն այժմ կոմայի մեջ է։ Մարգարյանը լուրջ վնասվածքներ ունի, հեռացրել են փայծաղը։

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։

Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ Մեր տեղեկություններով` նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (732)

Գլխավոր թեմաներ