22:39 20 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.50
  • GBP629.90
  • EUR551.07
  • RUB7.36
Հիվանդանոց

Երևանում ամուսինը դաժանաբար ծեծել է 20-ամյա կնոջը. վերջինը մահացել է հիվանդանոցում

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (801)
649612

Ամուսինները վիճել են տանը, վիճաբանության ժամանակ 30 տարեկան տղամարդը ծեծել է կնոջը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանում 20 տարեկան կինը մահացել է ամուսնու ծեծի հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, կինը մահացել է նոյեմբերի 12-ի գիշերը։

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:0-ին, Քրիստինե Ի.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

30-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (801)

Ըստ թեմայի

Վրաստանում դաժանաբար սպանել են 8-ամյա աղջկան. Գորին փոթորկվել է. տեսանյութ
Երևանում իրագործված սպանության հետքերով. 36 տարեկան տղամարդու են ձերբակալել
Դաժան սպանություն Լոռիում. որդին դանակահարված հոր դին հայտնաբերել է տնակում

Գլխավոր թեմաներ