22:37 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Սակրավորները վնասազերծում են արկ. արխիվային լուսանկար, Հալեպ

Նորագավիթում փրկարարները հայտնաբերել ու անվտանգ տարածք են տեղափոխել պայթուցիչով արկղ

© Photo : press office of the MoD of RF
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Սակրավորների խումբը արկը տեղափոխել է զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը:

Դեպքի վայրում են եղել նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով):

Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը:

Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս հետագա ոչնչացման նպատակով:

Գլխավոր թեմաներ