10:41 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
ՀՀ ոստիկանություն

Վրաերթ Արմավիրի մարզում. 80–ամյա տղամարդը տեղում մահացել է

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (629)
40 0 0

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Այս գիշեր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, դեկտեմբերի 7–ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 27-ամյա Արամ Չաթոյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 NF 857 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ, 80-ամյա Վռամշապուհ Թամարյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերել, սակայն վերջինը մահացել է, որից հետո վարորդը կատարվածի մասին հայտնել է իրավապահ մարմիններին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (629)
թեգերը:
Հայաստան, ավտովթար

Գլխավոր թեմաներ