04:38 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2631)
955 0 0

Դիակի մոտ նաև նամակ է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմանում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ Մալխասյանց 2-րդ հասցում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։

Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որտեղ գրված է. «Իմ քայլով խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դիմում եմ ծայրահեղ այս քայլին»։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2631)

Գլխավոր թեմաներ