05:28 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ քննչական կոմիտե

Տավուշում մորն ու որդուն դաժանաբար սպանելու համար կալանավորել են 27-ամյա երիտասարդին

© Photo: official site of the Investigative Committee of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1713)
18910

Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է Տավուշի մարզի բնակիչը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Բերդ քաղաքի բնակիչներին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Տավուշի մարզի՝ 1991 թվականին ծնված բնակիչը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Նշանակվել են դատաձեռագրաբանական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1713)

Գլխավոր թեմաներ