14:33 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Գիշեր

Փրկարարներն ինքնասպանության գնացող քաղաքացուն հոգեբանական աջակցություն են ցուցաբերել

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
8701

Ահազանգով տեղ հասած փրկարարները քաղաքացուն գտել են ծանր հուզական վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հունվարի 2-ին, ժամը 17:49-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն ու հայտնել, որ գտնվում է Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 5-րդ հարկում և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները Ն. Շ.-ին (ծնված 1962 թ.) հայտնաբերել են իր բնակարանում՝ բազմոցին նստած: Վերջինս եղել է ծանր հուզական վիճակում:

Դեպքի վայրում հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ըստ թեմայի

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 23-ամյա տղայի դանակահարության կասկածյալին
Ծաղկահովիտում 17-ամյա քաղաքացին դանակահարել է 2 երիտասարդի
Վանաձորում թալանել են Հայաստանի քննչական կոմիտեի խորհրդականին
Արտակարգ դեպք Հայաստանում. հայրը կրակել է 9-ամյա աղջկա վրա
Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը

Գլխավոր թեմաներ