22:56 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ոստիկանության աշխատակիցներ

Սպանության հետքերով. հայերին ուղղված սպառնալիքներից հետո Ղազախստանում քրգործ են հարուցել

© Sputnik / Анатолий Устиненко
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Հայերի մասնակցությամբ միջադեպ Կարագանդայում (15)
1031 0 0

Կարագանդայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանությունն ալեկոծել է Ղազախստանի բնակչությանը։ Կոնկրետ ազգության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր են հնչում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Նոր տարվա գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորանում տեղի ունեցած սպանությունը (գործի շրջանակում երեք հայի անուն է արծարծվում) ալեկոծել է ազգայնական տրամադրություններ ունեցող զանգվածին։

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Каир Надырбеков, Торгом Малхасян, Сохак Малхасян, Нарек Гурурян - слева направо
Foto : Департамент полиции по Карагандинской области
Քաիր Նադիրբեկովը, Թորգոմ Մալխասյանը, Սոխակ Մալխասյանը, Նարեկ Գուրուրյանը

Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, դատախազությունում կոչ են արել չտրվել սադրանքների, ինչպես նաև հիշեցրել են, որ անօրինական ցույցեր կազմակերպելու և մասնակցելու համար վարչական կամ քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Ազգամիջյան թշնամանք հրահրելուն ուղղված կանխամտածված գործողությունների համար նույնպես կարող են ճաղերի հետևում հայտնվել։

Սեմեյ քաղաքում մի քանի հոգանոց խումբը ներխուժել է «Բաքու» կոչվող ադրբեջանական սրճարան, որտեղ ադրբեջանական դրոշ է կախված։ Facebook սոցցանցի իր էջում այս մասին հայտնել է ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը։

Տղամարդիկ որոշել են վրեժխնդիր լինել հայերից, բայց նրանք կարծես թե չգիտեն, որ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր երկրներ են։

«Այդ տեսանյութը վառ կերպով ցույց է տալիս վերջին օրերի անհեթեթության աստիճանը։ Հասուն տղամարդիկ Սեմեյի «Բաքու» (Բաքու, Կա՛րլ) կոչվող ադրբեջանական սրճարանում եկել էին հայերին պատասխանատվության ենթարկելու ղազախի սպանության համար։ Ընդ որում, ներսում դռան վրա Ադրբեջանի դրոշն է կախված։ Մարազմ», – գրել է քաղաքագետը։

Սարսեկովի խոսքով` այդ մարդիկ ցանկացած սոցիալական տեսանյութերից էլ լավ են ցուցադրել նացիստական գաղափարների ծնած հետևանքները` մտածելու քայքայված կարողություն և ինտելեկտի լիարժեք բացակայություն։

Ավելի վաղ Ղազախստանի Կարագանդայի մարզի դատախազությունը հերքել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա։ Վեճի մասնակիցները եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։

թեմա:
Հայերի մասնակցությամբ միջադեպ Կարագանդայում (15)

Ըստ թեմայի

«Մեր ախպերությանը մաղթում եմ…». ղազախ ոստիկանի շնորհավորանքը չեն գնահատել. տեսանյութ
Սպանություն Կարագանդայի ռեստորանում. Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել

Գլխավոր թեմաներ