00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի մասնակցությամբ վեճի հետքերով. ինչպես է սպանությունը մանիպուլյացիայի գործիք դառնում

© Screenshot/ Youtube/ Видосы КазахстанКадр с камеры видеонаблюдения с места драки в Караганде
Кадр с камеры видеонаблюдения с места драки в Караганде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ԶԼՄ–ները վերցրել են ոչ ստույգ տեղեկությունն ու սկսել են տարածել «ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայերի անուններով» արտահայտությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ղազախստանում տեղի ունեցած վիճաբանությունը, որի հետևանքով երիտասարդ է մահացել, ազգամիջյան ատելություն սերմանելու ու ապատեղեկատվություն տարածելու պատճառ է դարձել։ Sputnik Արմենիան ներկայացնում է իրադարձությունների ստույգ ժամանակագրությունը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ("Древний Рим") ռեստորանում կռիվ է եղել, որի ժամանակ մահացել է Կարագանդայի բնակիչներից մեկը` 23 տարեկան մի երիտասարդ, ևս երեքը վնասվածքներ են ստացել։

Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Հայաստանի դեսպանատունն այդ կապակցությամբ պարզաբանում տարածեց, բայց իրավիճակը, միևնույն է, սրվեց։

Город Караганда. Архивное фото - Sputnik Արմենիա
Կարագանդայի հայերը ներողություն են խնդրել ողբերգական սպանությունից հետո. տեսանյութ

Կարագանդայում սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել, սոցցանցերում հայերից վրեժ լուծելու կոչեր հնչեցին։ Դատախազության ու այլ գերատեսչությունների հայտարարությունները չուշացան։

Դատախազության հաղորդագրության մեջ նշվեց, որ մեսենջերներում ու սոցցանցերում տեղեկություն են տարածում, թե վեճն ազգամիջյան հողի վրա է ծագել։

Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

Այս ամենի ֆոնին Կարագանդայի մարզի հայ համայնքը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին` նշելով, որ հանցագործները պետք է պատժվեն անկախ ազգությունից։

Զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մահացածի բարեկամների հետ հանդիպել է նաև Կարագանդայի մարզի ակիմ (պետական իշխանության տեղական գործադիր մարմնի ղեկավարը) Երլան Կոշանովը։ Ակիմն ասել է, որ ինքն անձամբ է հսկում քննության ընթացքը։ Ղազախստանի գլխավոր դատախազը նշել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն։ Իշխանությունը խոստացել է, որ գործընթացը կլինի թափանցիկ ու անաչառ։

Հայ–ադրբեջանական գործոն

Տարբեր աղբյուրները պնդում են, որ ծեծկռտուքի մասնակիցների թվում, հայերից ու ղազախներից բացի, նաև ադրբեջանցիներ են եղել։

Սեմեյ քաղաքում մի քանի մարդուց կազմված խումբը ներխուժել է «Բաքու» ադրբեջանական սրճարան։ Facebook սոցցանցի իր էջում այս մասին հայտնել է ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը։

Համացանցում տարածվել է ԲԱՍԵ ալիքի տեսանյութը, որում նշվում է, թե ադրբեջանցի կասկածյալների անունները (հունվարի 2) փոխարինվել են հայերի անուններով (հունվարի 3)։

Դեպքից անմիջապես հետո համացանցում այսպիսի կողմնորոշում է տարածվում։

© PhotoՈստիկանական փաստաթուղթ, որի օրինական լինելը հաստատված չէ
Հայերի մասնակցությամբ վեճի հետքերով. ինչպես է սպանությունը մանիպուլյացիայի գործիք դառնում  - Sputnik Արմենիա
Ոստիկանական փաստաթուղթ, որի օրինական լինելը հաստատված չէ

Պնդում են, որ «Կարագանդայում տեղի ունեցած ազգամիջյան վիճաբանության պատճառը հարուստների ու աղքատների սոցիալական շերտավորման մեծացումն է, նաև այն մարդկանց, որոնց շահերը պաշտպանում է իշխանությունը, և այն մարդկանց, որոնց չի պաշտպանում...»։

Մեկ այլ պնդում էլ կա այն մասին, որ Ղազախստանի գրեթե բոլոր քաղաքների մշակութային կենտրոններում, ռեստորաններում և խանութներում հայ համայնքի վիճակն «առավել քան կայուն» է։ Նշվում է, որ հայեր կան նաև Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսում (ստորին պալատ – խմբ.)։

Омбудсмен Арман Татоян - Sputnik Արմենիա
Չի կարելի ազգամիջյան երանգ տալ Կարագանդայի դեպքին. Թաթոյանը հարցը քննարկել է Շակիրովի հետ

Եվ անկախ այն պնդման, որ ղազախների դեմ ագրեսիվ գործողություններում երբեք չեն տեսել հայերի մասնակցությունը, լրագրողը, չգիտես ինչու, հիշում է 30-ականները. «Բացառությամբ Լևոն Միրզայանի, որի հրամանով անցած դարի 30-ականներին ֆիզիկապես ոչնչացվել են տասնյակ հազարավոր ղազախներ»։

Youtube–ում հրապարակված տեսանյութն արդեն ավելի քան 1.8 մլն դիտում ունի, այն տարածում են նաև հայկական որոշ լրատվամիջոցները` չմտածելով կանխամտածված կամ ոչ կանխամտածված վտանգավոր ուղղորդման մասին։

Նույն ալիքը Facebook–ում հրապարակել է նաև «հազարավոր ցուցարարների» մասին տեղեկությունը և դրա տակ դրել «հարյուրավոր ցուցարարների» մասնակցությամբ տեսանյութի հղումը։

Բայց առայժմ ոչ ոք չի նկատել, որ նաև այսպիսի լուսանկար կա, որի իսկության հավանականությունը բավականին մեծ է` հաշվի առնելով, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 7 մարդու, որոնցից 2-ը կան նաև նախորդ ցուցակում։Եվս մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

© PhotoԿարագանդայում տեղի ունեցած վեճի ենթադրյալ մասնակիցները
Հայերի մասնակցությամբ վեճի հետքերով. ինչպես է սպանությունը մանիպուլյացիայի գործիք դառնում  - Sputnik Արմենիա
Կարագանդայում տեղի ունեցած վեճի ենթադրյալ մասնակիցները

Տարբեր ուժեր փորձում են կենցաղային հողի վրա առաջացած վեճն օգտագործել գովազդելու համար ազգայնական ընդդիմադիր ալիքը (կամ ցանկացած այլ ալիք, ձգտումները կարևոր չեն)` օգտագործելով վիճաբանության մասնակիցների ազգությունը։ Անմասն չեն մնացել նաև համացանցի ադրբեջանցի օգտատերերը, որոնք սկսել են «դավադիր հայերի» մասին պատմություններ պատմել։

Այդ գործընթացում գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար ներքաշվում են արդեն Հայաստանի և՛ հասարակական և՛ քաղաքական գործիչները։

Զարմանալի չէ, որ ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին հայտարարություն է տարածել, որում կոչ է արել պատասխանատու մոտեցում ցուցաբերել հարցին և «պոպուլիզմի ու սադրանքների» չտրվել։

Լրահոս
0