14:53 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Սյունիքի մարզ, արխիվային լուսանկար

Որդին աղյուսով խփել է հորը, հետո գործի է դրել դանակը. սարսափելի սպանության մանրամասները

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (724)
526 0 0

Սյունիքում տեղի ունեցած սպանության մանրամասները ներկայացրել է Քննչական կոմիտեն։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Բռնակոթ գյուղում 51–ամյա տղամարդու սպանության դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն » ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն:

Նախնական քննությամբ ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի թիվ 12 փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված բնակիչը՝ խոհանոցային դանակը մոտեցրել է հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի պարանոցին և վնասել այն:

Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է 51 ամյա տղամարդուն, որից հետո՝ մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել է հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան զրկելով կյանքից:

Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 22 ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ:

Դեպքի վայրից վերցվել և առգրավվել է հանցագործության գործիք դանակները:

Նշանակվել է դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (724)

Ըստ թեմայի

Արտակարգ դեպք Տավուշում. տներից մեկում տղամարդու դիակ են հայտնաբերել
Աշտարակի նորակառույց կամրջի տակ երիտասարդ տղամարդու դիակ են հայտնաբերել
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում երկու դիակ են հայտնաբերել

Գլխավոր թեմաներ