00:09 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հրշեջ և Շտապօգնության մեքենաներ

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած տանտիրուհու դին

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1829)
70 0 0

Ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ, ըստ նախնական տեղեկությունների, կրակն առաջացել է դրանից։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 77–ամյա տանտիրուհին։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 10։55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։ Ժամանած ջոկատը կանխել է կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Տանը` հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։

Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը, նա նույն հասցեի բնակիչ՝ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր և բնակվում էր միայնակ։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ և, ըստ նախնական տեղեկությունների, կրակն առաջացել է դրանից ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1829)

Ըստ թեմայի

Երևանի կենտրոնում միանգամից 3 տուն է այրվել
Վանաձորի կարի արտադրական ձեռնարկությունում հրդեհ է բռնկել
Հրդեհ երևանյան տներից մեկում. ծխախեղդ են եղել 100 թութակ

Գլխավոր թեմաներ