09:40 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
ՀՀ ոստիկանություն

Ողբերգական ավտովթար Սյունիքում. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (889)
23001

2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

 

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի -Sputnik. Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 2-ը՝ հոսպիտալացվել: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Վոլվո մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի մահացած վարորդի, 07-ի վիրավոր ուղևորների և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող:

Ճանապարհը եղել է անցանելի և 07-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու բախվել բեռնատարին:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (889)
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ