09:24 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
ՀՀ ԱԻՆ

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Երևանի հիվանդանոցներից մեկի բակում

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1687)
110 0 0

Հիմա, հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում, տղամարդը բուժում է ստանում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Այսօր Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բակում մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 24-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:

Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը:

Shamshyan.com-ի տեղեկություններով` տեղում հավաքված քաղաքացիներն ասել են, որ տղամարդն օրեր առաջ եկել է նշված բժշկական կենտրոն՝ բուժում ստանալու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ պետպատվերի շրջանակում բուժում ստանալու համար նա պետք է տեղեկանքներ ներկայացնի, որից հետո նա գնացել է առողջապահության նախարարություն, որտեղից նրան ուղարկել են Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանից էլ նրան պատասխանել են, որ նա կարող է դիմել մի քանի օրից, սակայն, քանի որ ցավերը նրա մոտ ուժեղացել են, նա այսօր իր վարած տաքսի ավտոմեքենայով եկել է նշված կենտրոն ու փորձել է իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզվել։ Հիմա, հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում, տղամարդը բուժում է ստանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հետ զրույց է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա միջամտության արդյունքում է, որ համաձայնվել են քաղաքացուն հրատապ անվճար բուժել։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1687)

Ըստ թեմայի

Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել ՀՀ վարչապետի նստավայրի մոտ
Մասիսում 62 տարեկան կինն այրվել է սեփական տանը
Երևանում մի կին փորձել է ինքնահրկիզել իրեն և իր երեխաներին

Գլխավոր թեմաներ