ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չեն տուժել: Այս մասին նշված է բանկի տարածած հայտարարության մեջ։
«Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին»,– նշել են բանկից:
Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ ՎՏԲ բանկի` Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։
Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։
ԶԼՄ–ների տեղեկություններով` կացնով, սև ակնոցներով, գլխարկը՝ գլխին և ձեռնոցներով բանկ ներխուժած տղամարդը Վրաստանի և Հայաստանի քաղաքացի, 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է։