16:58 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Շտապօգնության մեքենա

Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1568)
165 0 0

Շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի -Sputnik. Երևանում շտապօգնության մեքենան բախվել է մարդատար ավտոմեքենային, կան վիրավորներ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1568)
թեգերը:
ավտովթար

Գլխավոր թեմաներ