05:47 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
ՀՀ ոստիկանություն

Եղբորը սպանելու պատճառը մեքենան արագ վարելն է եղել. նոր մանրամասներ դաժան սպանությունից

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1440)
499 0 0

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքից։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Փետրվարի 3-ին Նազարեթյան եղբայրներն իրենց համագյուղացու հետ այցելել են Նոր Արթիկ համայնքում գտնվող ծանոթի տուն, այնտեղ ոգելից խմիչք են օգտագործել։ Իսկ վերադարձի ճանապարհին ավագ եղբայրը դանակահարել ու սպանել է կրտսերին:

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել այս ողբերգական սպանությունից։

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ծանոթի տնից իրենց տուն ուղևորվելու ճանապարհին եղբայրները վիճել են ավտոմեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության թեմայի շուրջ։

Այդ վիճաբանության ընթացքում էլ 48-ամյա եղբայրը` Ժիրայր Նազարեթյանը, դանակի 8 հարված է հասցրել եղբորը` Ղևոնդ Նազարեթյանին։

Այնուհետև դանակահարված եղբորը հիվանդանոց հասցնելու փոխարեն տեղափոխել է Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իրենց մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, 45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Հիշեցնենք` 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:

Դեպքի առթիվ Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1440)

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ
Մոսկվայում կրակել են 12–ամյա Արտակի վրա, նա վերակենդանացման բաժանմունքում է. ԶԼՄ

Գլխավոր թեմաներ