09:12 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Բելառուս

Սարսափելի ողբերգություն Բելառուսում. դպրոցականը դանակով հարձակվել է դասարանի վրա,կան զոհեր

© Sputnik / Сергей Самохин
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (790)
239 0 0

Դեռահասը դպրոց է գնացել դանակով. դատելով ամեն ինչից` սպանությունը ծրագրված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Բելառուսի Ստոլբցի քաղաքի դպրոցների մեկի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու և մյուս աշակերտների վրա, մանկավարժը և աշակերտներից մեկը մահացել են, հաղորդում է Sputnik Բելառուսը` հղում անելով Մինսկի շրջանի ներքին գործերի վարչության մամուլի ծառայության պետ Եվգենի Սաչեկին։

Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան №2 միջնակարգ դպրոցում։ Ոստիկանություն են դիմել 08։05–ին։

Նախնական տեղեկությունների համաձայն`դեռահասը դանակով գնացել է դպրոց և հարձակվել ուսուցչի ու աշակերտների վրա։

«Ուսուցչուհին և դեռահասը մահացել են։ Եվս երկու տուժած հիվանդանոցում են։ Նրանց վրա հարձակված դպրոցականը թաքնվել է դեպքի վայրից։ Հիմա Մինսկի վեց շրջաններում հաստատվել է «Սիրենա» հատուկ ծրագիրը», – պատմել է Սաչեկը։

Ժամը 10։15–ին տեղեկություն է ստացվել Ստոլբցիում դեռահասին ձերբակալելու մասին։

Ինչպես հաղորդում են տեղի բնակիչները, մահացած դպրոցականը գերազանցիկ էր։

Ինչպես գրում են սոցիալական ցանցերի դպրոցի խմբում, մահացած ուսուցչուհին` Մարինա Պարխիմովիչը, հիանալի մարդ էր և իսկական պրոֆեսիոնալ։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (790)

Ըստ թեմայի

Արգենտինական ողբերգություն․ երկրպագուների արձագանքը հավաքականի պարտությանը. տեսանյութ
Ողբերգություն Մոսկվայի համալսարանում. ասպիրանտն ընկել է պատուհանից և մահացել
Ողբերգություն իտալական ակումբում. հրմշտոցի պատճառով մարդիկ են մահացել, տուժածներ կան

Գլխավոր թեմաներ