01:51 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Սարսանգի ջրամբարը. Արցախ

Բերդի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել

© Sputnik / David Galstyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
16001

Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան էլ դուրս բերեն ջրամբարից:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ականատեսները պատմել են, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի եղել, իսկ մահացածը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող:

Инцидент в провинции Тавуш
ԱԻՆ փրկարարներն աշխատում են դեպքի վայրում

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ քննչական կայազորային վարչության քննիչները:

Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն ջրամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Инцидент в провинции Тавуш
Շրջադարձից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում

Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում:

Ըստ թեմայի

Ադրբեջանցին ջիպով մխրճվել է մարդկանց խմբի մեջ. սարսափելի տեսանյութ
Սիրիայում ականի վրա քաղաքացիականների տեղափոխող ավտոբուս է պայթել. 20-ից ավելի զոհ կա
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հոլիվուդյան մյուզիքլների արքա Սթենլի Դոնենը
թեգերը:
վթար, Հայաստան, Տավուշ

Գլխավոր թեմաներ