23:36 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

© Photo: official site of the Police of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Բախվել են 23-ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Nissan-ը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմանում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Ասատրյանի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Հարությունայնն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, անհայտ անձինք Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները, իսկ դրա վարորդը աշխատում է «Սպայկա» ընկերությունում՝ որպես օպերատոր:

Ըստ թեմայի

Երևանի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել
Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Ինքնասպանություն Երևանում. Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դիակ են հայտնաբերել

Գլխավոր թեմաներ