15:09 26 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.98
  • GBP640.13
  • EUR550.08
  • RUB7.56
ՀՀ ԱԻՆ

Երևանի 4 հասցեներում ռումբ է տեղադրված. կեղծ ահազանգերի շղթան շարունակվում է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (900)
19010

Փրկարարները նշված հասցեներում իրականացրել են հերթապահություն։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Փրկարար ծառայություն 4 ահազանգ է ստացվել Երևանի տարբեր հասցեներում տեղադրված ռումբի մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 2-ին, ժամը 20:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո»  բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Ոստիկանության կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (900)
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան

Գլխավոր թեմաներ