08:37 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Բենզալցակայան

Օպելը բախվել է լիցքավորվող ավտոմեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել լցակայանի աշխատակցին

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (872)
85 0 0

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Երևանում «Օպելը» բախվել է բենզալցակայանում լիցքավորվող ավտոմեքենային, որն է վրաերթի է ենթարկել լցակայանի աշխատակցին։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը,  այսօր՝ մարտի 3-ին, ժամը 08:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 34 CR 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող «Հոնդա» մակնիշի 70 VV 333 համարանիշի ավտոմեքենային:

Պարզվել է, որ վթարի պահին «Հոնդան» լիցքավորելիս է եղել բենզալցակայանի աշխատակիցը, ով վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և վնասել բենզալցակայանի սյունը: Բարեբախտաբար, ավտոմեքենան չի հայտնվել բենզալցակայանի մեջ, հակառակ դեպքում՝ վթարը այլ ավարտ կունենար։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (872)
թեգերը:
ավտովթար, Երևան

Գլխավոր թեմաներ