08:29 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Քննչական կոմիտե

Թմրամիջոցի գերդոզավորումից մահացած տղամարդուն սպանել է մարմնավաճառ ներկայացած կինը. ՔԿ

© Photo: official site of the Investigative Committee of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
316 0 0

Քրեական գործում նոր շրջադարձ է գրանցվել։ 23-ամյա աղջիկը 10 000 դոլարի դիմաց պատվիրված սպանություն է կատարել` ներկայանալով որպես մարմնավաճառ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում քննվող քրեական գործով նոր բացահայտումներ են տեղի ունեցել։ 2018թ. մարտի 8-ին Սպիտակում մահացած Է.Գյուլազյանի մահը նախապես որակվել էր որպես թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահար։ Բայց մեկ տարի անց պարզվել է, որ նրա սպանությունն իրականում պատվիրված է եղել։

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին հայտնաբերվել էր 2018թ. մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվել էր, որ նա մահացել է «մեթամֆետամինի» գերդոզավորուման հետևանքով։

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նրան սպանել են, ընդ որում` կալանավայրից տրված պատվերով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 45-ամյա կալանավորը, որը մեղադրվում է մարդու առևանգման համար, վրեժ լուծելու նպատակով իր խցակցին՝ 1995թ–ին ծնված երիտասարդին պատվիրել է կազմակերպել Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի սպանությունը` նրան մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու և թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:

Խցակիցն այդ հարցով կապ է հաստատել ու համաձայնության եկել իր ծանոթ մի 23-ամյա աղջկա հետ` նրան 10 000 ԱՄՆ դոլար խոստանալով։

Աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում։ Այդտեղ նրան թմրամիջոցի մեծ քանակ է ներարկել, ապա գիտակցությունը կորցրած երիտասարդին տեղափոխել անմարդաբնակ վայր։

2018թ.–ի մարտի 8-ին, 08։00-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապարհին Գյուրզադյանը մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ։

Նոր բացահայտումներից հետո 23 տարեկան աղջկան սպանության մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։

Իսկ սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ 1974թ.-ին ծնված Ռուբեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Ըստ թեմայի

Հայաստանում տղամարդուն ողջ–ողջ այրել են. սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները
Կաշառք ստանալուց հետո ձերբակալել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին. տեսանյութ
Հայաստանում 10–ամյա աղջնակի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ