11:39 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
«Հաղթանակ» կամուրջ

Երևանում տղամարդը դիմել է ինքնասպանության. ո՞րն էր այդ քայլի պատճառը

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
27010

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Քիչ առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով դեպքը կանխել են պարեկային ոստիկանները:

Նրանք «Հաղթանակ» կամրջի վրա նկատել են նետվել պատրաստվող տղամարդուն, որին ոստիկանության աշխատակիցները անմիջապես տեղափոխել են մոտակա բաժին՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն նման հուսահատ քայլին դրդել են ունեցած պարտքերը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

թեգերը:
Երևան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ