23:45 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Հայ մասնագետները սիրիայում. արխիվային լուսանկար

Սիրիա մեկնած հայ մասնագետներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել ականի պայթյունից

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
577 0 0

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներից մեկը աջ ոտքի վնասվածք է ստացել ականի պայթյունից: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Ըստ թեմայի

Հայ սակրավորներն աշխատում են Սիրիայում. բացառիկ կադրեր
Ի՞նչ են անում Սիրիայում հայ մասնագետները. Ականազերծման կենտրոնի տնօրենը հանդիպել է նրանց
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում
Սիրիա առաքելություն ուղարկելը Հայաստանի ինքնուրույն որոշումն է. Մորոզով
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, Սիրիա

Գլխավոր թեմաներ