ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ժամեր առաջ նորածնի մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիր բժշկական կենտրոնում։
Արմավիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա հղի կին, որի ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է։ Պտուղը իգական սեռի է եղել։
Մայրը Արմավիր քաղաքի բնակիչ է, մահացած երեխան էլ` նրա առաջնեկը։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից պարզեցինք, որ աղջկա սկեսրայրը դեպքի վերաբերյալ դիմում է ներկայացրել տարածքային ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։