01:57 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.78
  • GBP598.37
  • EUR534.35
  • RUB7.43
Գյուղ

Սոլակի գյուղապետը հերքում է իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում շուրջ 2 ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի մասին նոր է հայտնի դառնում։ Գյուղապետը վստահեցնում է, որ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել, բայց ոստիկաններն այցելել են գյուղ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ոչ մի միջադեպ տեղ չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետ Էդգար Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում այսօր տարածված լուրերը, որոնց համաձայն` հունվարի 20-ին գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով ու կրակոցներով։

«Նման բան տեղի չի ունեցել»,– ասաց գյուղապետը` պնդելով, որ իր համագյուղացիներից ոչ ոք վնասվածք չունի ու հիվանդանոց չի տեղափոխվել։

Այդուհանդերձ, գյուղապետը չհերքեց` ոստիկանները մարտի 11-ին այցելել են գյուղ։

«Երեկ եկել են, զրուցել են գյուղի բնակիչների հետ։ Մնացածից տեղյակ չեմ»,– ասաց նա` միաժամանակ նշելով, որ ճանաչում է այն մարդկանց, որոնք մամուլում նշվել են որպես վիճաբանության մասնակիցներ։

Թե ինչ ընթացք է ստացել ոստիկանների իրականացրած քննչական գործողությունը, գյուղապետը տեղյակ չէ։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հարցմանը պատասխան չտվեցին, թեև, ըստ shamshyan.com կայքի` Ոստիկանության Հրազդանի բաժանում դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Նույն աղբյուրի համաձայն` հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է բակում` ավտոմեքենաների կայանման հատվածում։ Վիճաբանությանը մասնակցել են Սոլակի 28-ամյա բնակիչ Սերյոժա Պողոսյանն ու 35-ամյա Հովհաննես Մկրտչյանը։ Վիճաբանությանը միացել են նաև Սոլակի գյուղապետ, 37-ամյա Էդգար Խաչատրյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հակառակորդներին վախեցնելու համար Հովհաննես Մկրտչյանն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել։

Ծեծի ընթացքում Էդգար Խաչատրյանը վնասել է ձախ ձեռքի դաստակը և հունվարի 22-ին բուժօգնության է դիմել Չարենցավանի բժշկական կենտրոն։

Ըստ թեմայի

Հրազդանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ