23:33 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Ոստիկանություն

Ողբերգական դեպք Երևանում. շինաշխատանք կատարող տղամարդը 3-րդ հարկից ընկել է և մահացել

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
18303

Դեպքը տեղի է ունեցել Երևանի կենտրոնում։ Մահացածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 11։00-ի սահմանում ոստիկանության կենտրոնականի բաժինն ահազանգ է ստացել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն է, մասնագիտությամբ` շինարար։

Նա իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ է կատարել, երբ ընկել է պատուհանից։

Ըստ կայքի` մահացածի աշխատանքային ընկերները պատմել են, որ տղամարդն առավոտյան ասել է, թե վատ է զգում իրեն։ Ընկերները հորդորել են, որ տուն, գնա, բայց նա շարունակել է աշխատել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ըստ թեմայի

Երևանում 9 տարեկան երեխա է մահացել
Վրաերթ Հայաստանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը` փախել
Հայաստանում նորածին է մահացել
Խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված երիտասարդ տղամարդը մահացել է
Հանգուցալուծվեց. «Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող երիտասարդին փրկեցին. լուսանկար

Գլխավոր թեմաներ