15:54 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Լճակ

Գյումրու լճակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

© Sputnik / Nelli Danielyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1263)
220 0 0

Լճակը, որտեղ հայտնաբերվել է նրա դին, տնից մի քանի կիլոմետր հեռու է, գրեթե ամայի տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ժամեր առաջ Գյումրի քաղաքի հարևանությամբ գտնվող լճակում կնոջ դի է հայտնաբերվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` տարածքում բնակվող մի տղամարդ նկատել է խեղդված կնոջն ու ահազանգել:

Իրավապահները պարզել են, որ խեղդվածը Գյումրիի բնակիչ, 72-ամյա Մանուշակ Թաթոյանն է: Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Պարզվել է, որ Մանուշակ Թաթոյանի հարազատներն ու ոստիկանները մարտի 15-ից որոնել են նրան, քանի որ թոշակառու կինը տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել: Լճակը, որտեղ հայտնաբերվել է նրա դին, տնից մի քանի կիլոմետր հեռու է, գրեթե ամայի տարածքում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մանուշակ Թաթոյանը ապրում է ընտանիքի հետ, ունի երեխաներ ու թոռներ: Տնից դուրս գալն ու չվերադառնալը կապվում է նրա` հիշողության հետ ունեցած խնդիրների հետ: 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1263)
թեգերը:
Գյումրի

Գլխավոր թեմաներ