10:38 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Չարենցավան

Կնոջը թալանել են նրա մտերիմ կինն ու զինված տղամարդը. Չարենցավանի դեպքի մանրամասները

© Sputnik / Р. Мангасарян
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1590)
376 0 0

35 տարեկան կինը եկել է պարտքը վերադարձնելու և իր ծանոթի հետ թալանել է 61 տարեկան կնոջը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ ոստիկանները բացահայտել են մարտի 8-ին Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Դանակով զինված տղամարդը մտել էր 61-ամյա մի կնոջ տուն, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապել, դանակով սպառնացել ու ոսկեղեն գողացել:

Ըստ տեղեկությունների՝ ավազակային հարձակումը ծրագրել և իրագործել են թալանված կնոջը դեպքի օրը հյուր եկած մտերմուհին և նրա ծանոթը: Իրավապահները հայտնաբերել են տուժողի համաքաղաքացիներ 35-ամյա կնոջն ու նրա ծանոթ 41-ամյա տղամարդուն: Նրանք ձերբակալվել են:

Մեր տեղեկություններով՝ տուժած կինը բազմիցս պարտքով գումարներ է տվել տարբեր անձանց, այդ թվում՝ իր մտերմուհուն, որը մարտի 8-ին եկել էր պարտքը վերադարձնելու:

Ճշտել ենք նաև, որ տուժողը ապրում է հոր հետ, որը հարձակման ժամանակ տանը չի եղել:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1590)

Ըստ թեմայի

Կողոպուտ Հայաստանում. փակել են տարեց կնոջ բերանն ու գողացել նրա խնայած փողերը
Գյումրու լճակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Հայտնի է 48–ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած տղամարդու ինքնությունը. նա ձերբակալված է

Գլխավոր թեմաներ