06:24 27 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Տիգրանաշենի ոլորաններ. արխիվային լուսանկար

Արտառոց դեպք. հարբած տղամարդը փորձել է մեքենայով գլորվել ձորը. ինքնասպանությունը կանխվել է

© Sputnik / Ashot Safaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1159)
1335 0 0

Նրա կինը տարիներ առաջ է մահացել, իսկ երեխաները գտնվում են անչափահասների խնամքով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի հոգածության ներքո

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Արարատ քաղաքում ապրող 52-ամյա մի տղամարդ ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ պատրաստվում է Տիգրանաշենի (Քարքիի) ոլորաններից մեքենայով գլորվել ձորը:

Ըստ ականատեսների՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը մեքենան կանգնեցրել է ձորի եզրին, ինքն էլ նստել է ղեկին՝ պատրաստվելով դիմել այդ ծայրահեղ քայլին:

Ոստիկանության ծառայողները նրա հետ զրուցելով մոտեցել են մեքենային ու, հարմար առիթը օգտագործելով, տղամարդուն դուրս են բերել սրահից:

Մեր տեղեկություններով՝ նրա կինը տարիներ առաջ մահացել է, երեխաներն էլ գտնվում են անչափահասների խնամքով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի հոգածության ներքո, քանի որ նրանց հայրը հաճախ է ոգելից խմիչք օգտագործում և հավուր պատշաճի չի զբաղվում երեխաների խնդիրներով:

Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել, քանի որ երեխաներն իր մոտ չեն:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1159)

Ըստ թեմայի

Կրակոցներ Շենավանում. հիվանդանոցում գտնվողներից մեկը գյուղապետի հայրն է, մյուսը` եղբայրը
Գյումրիում 23-ամյա երիտասարդ է կախվել
Վթար Թամանցիների փողոցում. վարորդի վիճակը ծանր է. լուսանկար
Ի՞նչ է կատարվել ներսում. Viking Sky զբոսանավի ուղևորների տեսանյութերը վթարից հետո
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, վթար

Գլխավոր թեմաներ