05:15 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Կառավարության շենք

Տղամարդը «լայվ» է մտել, խոստացել է ինքնահրկիզվել կառավարության մոտ, բայց չի եկել

© Sputnik / Aram Nersesyan ,
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
119 0 0

Քաղաքացին տեղեկացրել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացնելու մտադրության մասին, սակայն չի եկել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Դավիթ անունով քաղաքացին իր ավտոմեքենայից սոցցանցի ուղիղ հեռարձակման` «լայվի» միջոցով հայտնել է, որ պատրաստվում է կառավարության դիմաց ինքնահրկիզում իրականացնել։

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԻՆ–ից` հավելելով, որ ահազանգ են ստացել Դավիթ անունով քաղաքացուց, որը հայտնել էր Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման ակտ իրականացնելու մտադրության մասին։

Կառավարության շենքի մոտ է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, սակայն տղամարդն այնտեղ չէ։

ՀՀ ԱԻՆ–ից Sputnik Արմենիայի հայտնեցին նաև, որ գերատեսչության աշխատակիցները` ոստիկանության հետ միասին, վերահսկում են իրավիճակը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)

Ըստ թեմայի

Փրկարարներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը
Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել ՀՀ վարչապետի նստավայրի մոտ
Փաշինյանն այցելել է ինքնահրկիզման դիմած քաղաքացուն
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ինքնասպանություն, Երևան

Գլխավոր թեմաներ