21:34 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
ՀՀ ոստիկանություն

Արմավիրում 16–ամյա տղան գողացել է պապիկի ավտոմեքենան և վթարի ենթարկվել

© Sputnik / Mikael Gabrielyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1582)
82 0 0

Վթարի հետևանքով անչափահաս վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Արմավիրի Նալբանդյան գյուղում 16–ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 30-ին, ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 DR 267 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:

Վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապիկին, ով նրանից թաքուն տանից վերցրել է բանալիները ու սկսել ավտոմեքենան վարել:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1582)

Ըստ թեմայի

Մահացել է ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
թեգերը:
ավտովթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ