21:31 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
ՀՀ ոստիկանություն

Ծեծկռտուք Ճամբարակում. մասնակցել է նաև համայնքի ղեկավարը

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1582)
371 0 0

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին են հրավիրվել Ճամբարակ քաղաքի բնակիչներ 36-ամյա Վազգեն Ադամյանը,  43-ամյա Տիգրան Այունցը և 38-ամյա Հայկ Բրուտյանը:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 23-ին Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Ադամյանը, Տ. Այունցն ու Հ. Բրուտյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադամյանը Ճամբարակ համայնքի ղեկավարն է:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1582)

Ըստ թեմայի

Ավազակային հարձակում Երևանում. դեղատնից գումար են հափշտակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ