05:08 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Ավտովթար Աշտարակի խճուղում

Նոր մանրամասներ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ավտովթարից. լուսանկարներ

© Sputnik / Stringer
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1030)
226 0 0

«Ֆոլկսվագենի» 25-ամյա վարորդն իր 22 և 26-ամյա ուղևորների հետ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Խոշոր ավտովթարի մասնակից «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը դեռ պարզել չի հաջողվել։ Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել երեկ գիշեր։ Վթարի հետևանքով հինգ մարդ մարմնական վնասվածքներ են ստացել:

Дорожно-транспортное происшествие на Аштаракском шоссе (31 марта 2019). Еревaн
© Sputnik / Stringer
Ավտովթար Աշտարակի խճուղում

Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Տոյոտայի» և «Ֆոլկսվագենի» ուժգին բախումը տեղի է ունեցել Աշտարակի խճուղում: «Ֆոլկսվագենի» 25-ամյա վարորդն իր 22 և 26-ամյա ուղևորների հետ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից էլ նույն հիվանդանոցում են հոսպիտալացվել 27 և 28-ամյա երիտասարդներ:

Дорожно-транспортное происшествие на Аштаракском шоссе (31 марта 2019). Еревaн
© Sputnik / Stringer
Ավտովթար Աշտարակի խճուղում

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրանցից մեկը բուժհաստատություն տեղափոխվելիս անգիտակից է եղել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ 27-ամյա երիտասարդը թույլատրելի ոչ սթափ վիճակում է եղել, իսկ մյուսը՝ թույլ չի տվել, որ սթափությունը ստուգվի, ուստի նրա արյունից է փորձանմուշ վերցվել՝ սթափության  աստիճանը փորձաքննությամբ պարզելու համար:

Նրանց վնասվածքները կողոսկրերի, թոքերի, դեմքի ու գլխի շրջանում են և, ամենայն հավանականությամբ՝ ծանր:

Дорожно-транспортное происшествие на Аштаракском шоссе (31 марта 2019). Еревaн
© Sputnik / Stringer
Ավտովթար Աշտարակի խճուղում
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1030)

Ըստ թեմայի

Ծեծկռտուք Ճամբարակում. մասնակցել է նաև համայնքի ղեկավարը
Հայկական էլցանցեր ընկերության ղեկավարներից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում տղամարդը փրկել է կնոջն ու երեխաներին թունավորումից
թեգերը:
ավտովթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ