11:20 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
ՃՏՊ

Սպիտակ–Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Stockphoto
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1023)
36 0 0

«Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ապրիլի 3-ին, ժամը 05:35-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը (Դ.Ա., ծնված 1982 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. Դ.Ա.-ն հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1023)

Ըստ թեմայի

Խոշոր վթար Երևանում. բեռնատարը տապալել է ծառերն ու էլեկտրական սյունը. լուսանկարներ
Արմավիրում 16–ամյա տղան գողացել է պապիկի ավտոմեքենան և վթարի ենթարկվել
Միկրոավտոբուսի վարորդը ՀՀ քաղաքացի է. նոր մանրամասներ` Ռոստովում տեղի ունեցած վթարից

Գլխավոր թեմաներ