14:09 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Հրշեջ մեքենաներ

Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքում

© Photo: Gazprom Armenia official site
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1582)
17210

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող 18 քմ տարածքով աշխատասենյակում ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Այս գիշեր Հայաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող 18 քմ տարածքով աշխատասենյակում ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1582)

Ըստ թեմայի

Կառավարության շենքում հրդեհ է
Սարսափելի հրդեհ Կահիրեի կայարանում. առնվազն 20 մարդ է մահացել, կան վիրավորներ
Հրդեհ Դալմայի այգիներում
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ