05:05 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Լևոն Երանոսյան

Վիճաբանություն–ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, որդին և փեսան

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
57010

Ծեծված տղամարդը հայտնել է, որ իրեն ծեծել են ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրահանգով։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 21։00-ի սահմանում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ, 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկաններին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն շենքի բնակիչ, 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ էլ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, որոնք Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Խ. Երանոսյանին։

Ծեծված Գ. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ Խ. Երանոսյանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, իսկ Ժ. Սարուխանյանը՝ նրա փեսան, նրանք ծեծել են Լևոն Երանոսյանի հրահանգով և այդ ամենին ականատես է եղել Լ. Երանոսյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)

Ըստ թեմայի

Ողբերգական դեպք Հայաստանում․ դուստրը հայտնաբերել է հոր դին
Վրաերթի ենթարկված կինը մահացել է հիվանդանոցում
Խուլերի միավորման մոտ տեղի ունեցած բազմամարդ կռվում ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ